Լուրեր
Գազի պայթյուն Սազելի տներից մեկում

 

Ախալցիխեի Սազել գյուղում բնական գազի բալոնը տրաքվել է: Պատահարի արդյունքում տեղացի Գ.Չ.-ն մարմնի վնասվածք է ստացել: 80-ամյա տղամարդու դեմքն ու ձեռքերը այրվել են: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին:

Պայթյունի հետևանքով տունը կամ կենցաղային իրերը չեն վնասվել:

«Տանը մենակ է ապրում, պայթյունից հետո վնասվել է և այդ պատճառով հիմա ապրում է աղջկա տանը, ով ամուսնացած է հարևան գյուղում»,-
ասում են Սազելում:

Տուժածին բուժօգնություն ցուցադրել են երկրորդ օրը, երբ ստիպված են եղել դիմել շտապ օգնությանը:

«Շտապ օգնություն զանգահարել են պատահարի օրը, բայց գյուղ Ծիրայից: Հիվանդի մոտ նկատվում էին այրվածքներ, այդ պատճառով տեղափոխեցինք Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց», - ասեցին շտապ օգնության մամլո ծառայությունում:

Թոշակառու տղամարդը բուժումը շարունակում է տանը:

| Print |