Լուրեր
Ու՞մ թոշակը կբարձրանա 2020 թվականին և որքանով
Հունվարի մեկից լեռնային տարածքում ապրող 70 տարեկանից բարձր թոշակառուները կստանան 263 լարի թոշակ, իսկ հուլիսի մեկից՝ 300 լարի: 

Ենթակառուցվածքային նախարարության տվյալների համաձայն,  «Լեռների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (2016-2019թթ) «Լեռնային հիմնադրամից» տարածքներին հատկացվել է 86 միլիոն լարի, իսկ գումարի մեծ մասը ծախսվել է ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Հունվարի 1-ից թատրոնների և թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա 100 լարիով: Աշխատավարձի 100 լարի հավելավճար կստանան ինչպես գյուղերի, այնպես էլ շտապօգնության բժիշկները:
| Print |