Լուրեր
Եֆրեմովկա գյուղի կամրջի մոտ բեռնատար մեքենան կողաշրջվել է
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի կամրջի մոտ բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Մեքենան կողաշրջվել է: Նախնական տվյալների համաձայն, վնասվածներ չկան: 

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին, վաղ առավոտյան, սակայն Nor.ge-լրատվական կայքի տվյալների համաձայն, երկար ժամանակ հնարավոր չի եղել մեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։ Տեղում աշխատում էին երկու թրթուրավոր տրակտորներ։ 

Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ իրադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաստատության տվյալներով՝ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։


| Print |