Լուրեր
Գորելովկայի բնակիչները հանդիպեցին նահանգապետին

 

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև պատգամավոր՝ Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը: Հանդիպմանը, որը փակ էր լրատվամիջոցների համար, ներկա էր նաև Սակրեբուլոյի նախագահ՝ Սումբատ Կյուրեղյանը: 

Միջպետական ճանապարհն արդեն բաց է:

Հատկանշական է, որ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները ի նշան բողոքի այսօր, փակել էին կենտրոնական ճանապարհը: Բնակչությունը պահանջում է կարգավորել ջրամատակարարման և արոտավայրերի խնդիրը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այն բանից հետո ինչ կենտրոնական խողովակի վրա միացրել են ֆերմաների ջրամատակարարման համակարգը, խնդիրը ավելի է սրվել: Տեղացիների խոսքով, ֆերմաները պատկանում են մի քանի հոգու, այդ թվում Նինոծմինդայի քաղաքային խորհրդի նախագահ, Սմբատ Կյուրեղյանին: Նրանց սեփականությունում է նաև հողատարածքները, որից տեղացիները այլևս չեն կարող օգտվել որպես արոտավայրեր:

Հիշեցնենք, հունվարի 16-ին  ջրի պատճառով դիմակայել էին սակրեբուլոյի նախագահն ու տեղացիները: Ընդհարման փաստով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բռնություն:

Կռիվ Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Կյուրեղյանը մեկնաբանում է Գորելովկայում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը

Գորելովկայի բնակիչները ճանապարհը փակել են - բողոքի ցույց Նինոծմինդայում
| Print |