Լուրեր
Վարձիա-Ախալցիխե ճանապարհահատվածին բեռնատար մեքենան կողաշրջվել է
Հունվարի 29-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, Վարձիա-Ախալցիխե կապող ճանաարհահատվածում խոշոր բեռնատար մեքենան կողաշրջվել է: Չնայած, որ մեքենայի առաջնամասն ամբողջովին շարքից դուրս էր եկել, սակայն բարեբախտաբար մահվան դեպքեր չեն գրանցվել:

Դեպքի վայրում ակտիվ կերպով մոբիլիզացվել էին ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

Նախնական տվյալների համաձայն, մեքենան կորցրել է ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:



| Print |