Լուրեր
Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին ավտոբուսը շրջվել է - կան տուժածներ

 

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին, գյուղ Ռուսթավի մոտ: Միմյանց բախվել են մարդատար և թեթև մեքենաները:  Բախումից հետո մարդատար տրանպորտը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել է:

Ավտովթարի հետևանքով տուժել է ավտոբուսում գտնվող 3 մարդ, այդ թվում նաև 3 տարեկան երեխա, ում շտապ օգնության անձնակազմը անմիջապես հասցրել է «Իմեդի» հիվանդանոց: 

«Ոչ մի լուրջ բան չկա, դեռ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասում է հիվանդանոցի մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին: 

«Չափահաս մարդ է: Նրա մոտ նկատվում է միջին ծանրության վնասվածքներ: Դեռ անցկացվում են հետազոտություններ»,- ասում է Ռևազ Կուճուխիձեն: 

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգութ
յան կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:

| Print |