Լուրեր
«Մեկ շաբաթից ավել է, ինչ մահացած է»,- տղամարդու դին հետազոտել են
59-ամյա տղամարդուն, ում իր սեփական տանը մահացած էին գտել, բժշկական հետազոտություն են անցկացրել:Պատասխանները փոքր ուշ կհայտարարվեն, սակայն նախնական տվյալների համաձայն, մահվան պատճառը հիվանդությունն է: 

Ջ.Բ.-ի դին հետազոտության բյուրոից տեղափոխել են գյուղ Ուդե, եղբոր ընտանիք: 

Տղամարդն Ախալցիխեի Մանվելիշվիլի փողոցում ապրում էր մենակ: Ըստ հարևանների, հաճախ էր օգտագործում ալկոհոլ, սրտից բողոքում էր, ուներ նաև թոքերի բորբոքում: 

«Դուրս հազվադեպ էր գալիս: Այսօր մտա տուն և հատակին մեռած տեսա: Զանգահարեցինք ոստիկանություն, եկան դին տեղափոխեցին: Ասեցին, որ մոտ երկու շաբաթ առաջ է մահացել: Հաճախ էր խմում, մենակ էր»,
- ասում են Մանվելիշվիլի փողոցի բնակիչները: 

1961 թվականին ծնված տղամարդու դին հարևանը այսօր, փետրվարի 3-ին գտել է սեփական տանը: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել:

Ախալցիխեում տղամարդու դին գտել են իր տանը



| Print |