Ախալքալաքում, հարսանիքին տղամարդկանց դանակահարելու համար երկու անձ են ձերբակալել (Տեսանյութ)
08.02.2020
Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի բաժնի և Ախալքալաքի շրջանի ոստիկանության բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝1991 թվականին ծնված Ս.Ս.-ին և 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Ախալքալաքում, անձնական կոնֆլիկտի հիման վրա, սառը զենքի օգտագործմամբ, բազմաթիվ մարմնական վնասվածքներ են հասցրել 1990 թվականին ծնված Ա.Ա.-ին, 1996 թվականին ծնված Մ.Ք.-ին, 1998 թվականին ծնված Ս.Ա.-ին և 1992 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի՝ Ա.Ա.-ին:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 19-109-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանություն:
Հանցանքը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ բանտարկություն: