Լուրեր
«Վրաստանի հայությունը պետք է հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի»,- Փաշինյանը Վրաստանում ապրող հայերի մասին
Հայաստանի Հանրապերության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ապրող ազգությանբ հայերի մասին տրված հարցին պատասխանելիս հայտարարել է, որ.

«Թբիլիսիում ապրող հայությունը ապրում է հայրենիքում: Վրաստանի հայությունը պետք է հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի: 

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:

ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի,  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի հետ:  

Հանդիպման ընթացքում դահլիճում գտնվողներից մեկը՝ Ռևիկ Կարապետյանը հարցրեց Փաշինյանին.

«Ես Ռևիկ Կարապետյանն եմ, ծնունդով Ջավախքցի: Թբիլիսիում ուսանող եմ, մագիստրանտ և ինձ հուզում է հայրենադարձության վերաբերյալ հարցը: Կան արդյոք Հայաստանի կառավարության կողմից մշակված ծրագրեր,  այդ ուղղությամբ, թե դուք սպասում եք հայերի ինքնաբուխ դեպի հայրենիք վերադարձին»: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:


| Print |