Լուրեր
«TBC» և «Սաքարթվելոս բանկին» ֆիզիկական անձանց առաջարկում են վարկի վճարման եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան

 

Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում «Սաքարթվելոս բանկի» այն սպառողները, որոնք պետք է վճարեն վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսի վերջը ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը,- այս մասին տեղեկություն է տարածում «Սաքարթվելոս բանկին»:

«Սաքարթվելոս բանկին սպառողի շահերը հաշվի առնելով, որպես սպառողին միտված բանկ, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հասարակական վայրերում ժողովրդի հոսքը նվազեցնելու համար, Վրաստանի բանկը սպառող ֆիզիկական անձանց առաջարկում է վարկային պարտականությունների եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:

Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում, այն սպառողները, որոնք պետք է վճարեին վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսը ներառյալ հետաձգել իրենց ամենամսյա վճարումը:

Եթե սպառողը ցանկանում է սովորական ռեժիմում շարունակել վճարել, ապա պետք է կապ հաստատի 2 444 444 հեռախոսահամարին»,-
նշված է «Սաքարթվելոս բանկի» հայտարարության մեջ:

«TBC բանկը» ֆիզիկական անձանց և որոշ տիպի բիզնեսներին վարկերի վճարման համար առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:

Այս մասին նշված է բանկի հայտարարության մեջ:

«Կայացրել ենք որոշում, որ բոլոր ֆիզիկական անձինք, միկրո, փոքր և միջին բիզնեսի փոխառուները և նաև բոլոր բիզնեսները, որոնք գործում են տուրիստական, սննդի և այնպիսի ոլորտներում, որոնք բնութագրվում են հասարակական վայրերով, առաջարկել վարկի վճարման եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան»,- նշված է հայտարարության մեջ:

Բանկը մեկնաբանում է, որ արտոնյալ ժամանակաշրջանը վերաբերում է ինչպես մայր գումարին, այնպես էլ՝ տոկոսագումարին:
| Print |