Լուրեր
Վրաստանում ձյունում է
Այսօր, Վրաստանի տարածքում հիմնականում սպասվում է անձրևային եղանակ, լեռնային գոտում ձյունել է: 

«Մարտի 15-ին ՝ օրվա վերջից մինչև մարտի 18-ը ներառյալ կանխատեսվում է ցուրտ և օդային խոնավ զանգվածներով եղանակ» – այս մասին հայտնում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:

Երեկ գիշերը ձյուն է տեղացել նաև Սամցխե-Ջավախքի բարձրլեռնային տարածքներում: Ախալցիխեում այսօր օդի ջերմաստիճանը կլինի +3 աստիճան: Վաղվանից սինոպտիկոսները կանխատեսում են -2 աստիճան: Ձյուն է սպասվում նաև մարտի 17-ին: 

Նկարը՝  Խեոթի
| Print |