Լուրեր
31 մարդ կարանտինում է. Իրավիճակն Ախալցիխեում
Ախալցիխեի մունիցիպալիտետի մասշտաբով, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, այս պահի դրությամբ ինքնամեկուսացված է 125 մարդ: Այս մասին հայտարարում է Ախալցիխեի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը: 

Փատի Խաբուլիանին tv9news.ge-ի մոտ բացատրում է, որ. 
«Ինքնամեկուսացված անձանց թիվը հասել է մինչև 125-ի, իսկ Ախալցիխեի կարանտինային գոտում գտնվում է 31 մարդ»:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնների բնակիչները, որոնք մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով, տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում:


Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, արտասահմանից Ախալցիխե մուտք գործած քաղաքացիներին հետևեում են բժիշկները: Ընթացքը վերահսկում է հանրային առողջապահության Ախալցիխեի կենտրոնը: Հաստատությունում ասում են, որ ջերմության բարձրացում կամ վիրուսի նշաններ ոչ մի հիվանդի մոտ չեն նկատվում: 

Մարտի 20-ից սկսած Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն կարանտինային գոտի: Այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կորոնավիրուսի հարցով ստեղծված համակարգող խորհրդի նիստի ավարտին, կառավարության վարչությունում:

Մարտի 22-ին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 54 դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը հասել է 3-ի: Կարանտինային գոտում գտնվում է շուրջ 3 254 մարդ: 
| Print |