«Շուկայում մոտ 3 000 մարդ կար, ասեղ գցելու տեղ չկար»,- Ախալցիխեի առևտրականները
29.03.2020
Այսօր առավոտվանից Ախալցիխեի շուկայում գնորդների և առևտրականների բազմության պատճառով խանութների դիմաց հերթեր էին կուտակվել: Երկու շաբաթ ընդմիջումից հետո շուկայում կիրակնօրյա ավանդական առևտուրը վերսկսվեց:
Հարցումի մասնակից մարդիկ ասում են, որ սննդամթերքի պաշարը վերջանում է և տանից դուրս են եկել գնումներ անելու համար:
Տարբեր գյուղերից Ախալցիխե եկած քաղաքացիներն ասում են, որ գարնանային աշխատանքները գյուղում արդեն սկսվել են, սերմ և տարբեր հարկավոր նյութեր ձեռք բերելու ժամանակն է:
Շուկայում բոլորը միաձայն համաձայնվում են, որ այսօր առողջապահության նախարարության կողմից տրված խորհրդատվությունները խախտվել էին, բայց նրանք հույս ունեն, որ այս քայլով վտանգ չեն առաջացնի:
Նրանից հետո, երբ Ախալցիխեի շուկայում tv9news.ge-ի նկարահանող խումբը սկսեց աշխատել, հայտվեցին նաև իրավապահ մարմինները:
Նրանք նախ հորդորել են պահպանել անվտանգության բոլոր կանոնները, սակայն չենթարկվելու պատճառով որոշում կայացվեց փակել առևտրական կենտրոնը: