Լուրեր
Աբասթումանում գտնվող հիվանդի հետազոտության պատասխանը պատրաստ է

 

Աբասթումանի թոքերի կենտրոնում կարանտինում գտնվող կնոջ հետազոտության արդյունքները, որոնք ուղարկել էին մարտի 31-ին, ստացել են Ապրիլի մեկին: Պատասխանը բացասական է: 

"Հիմա ստացանք պատասխան- բացասական է", - ասում է բժշկական հաստատության տնօրե՝ Ռևազ Ժղենտը: 

Հիվանդի մոտ ջերմություն նկատվել էր երեկ երեկոյան: Կորոնավիրուսի բացառման նպատակով հետազոտության արդյունքներն ուղարկել էին Լուգարի լաբորատորիա: 

Հիվանդը 13 օր ամուսնու հետ ինքնամեկուսացված էր: Նրանց ժամկետը լրացավ այսօր, ապրիլի մեկին: Նրանք մինչ այդ եղել են Հնդկաստանում:
| Print |