Լուրեր
Քաղաքացիների մի մասի կոմունալ վճարումները կֆինանսավորեն
Կառավարությունը որոշում է կայացրել, բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր մեկ ամսվա ընթացքում ծախսում են 200 կիլովատից քիչ էլեկտրոէներգիա, ինչպես նաև 200 մ3-ից քիչ բնական գազ,  մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում նրանց կոմունալ վճարումները ամբողջովին կֆինանսավորի»,- այս մասին կորոնավիրուսի հետ կապված գործող խորհրդի նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիան: 

Ինպես նշել է Գախարիան, ֆինանսավորումը վերաբերվում է նաև մաքրության և ջրի վճարումներին: 

«Այս օգնությունն ուղղակիորեն վերաբերվում է յուրաքանչյուր քաղաքացու: Մենք ընդունել ենք այս որոշումը և հասկանում ենք, որ սա բավական չէ: Հասկանում ենք, որ մենք պետք է պարզենք, թե ովքեր են այս ընթացքում կորցրել աշխատավայրերը, այնուհետև կունենաք հատուկ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

| Print |