Լուրեր
Թբիլիսիի ծովի հիվանդանոցում վերցված 23 անալիզից վեցի դեպքում կորոնավիրուսը հաստատվել է
Թբիլիսիի ծովի հիվանդանոցի տնօրեն Թեա Ախալաձեի խոսքով , ջերմություն ունեցողները դիմում են իրենց կլինիկա և այնուհետև ստուգվում են Լուգարի ​​լաբորատորիայում:

Ախալաձեի խոսքով, կորոնավիրուսով վարակված հիվանդներն արդեն տեղափոխվել են Ինֆեկցիոն հիվանդանոց և Առաջին համալսարանական կլինիկա:

Վերջինիս խոսքով, կորոնավիրուսային անալիզ կատարվել է 23 հիվանդի համար, որոնցից վեցի դեպքում վարակը հաստատվել է:

Ամբողջ երկրում գրանցված է 170 դեպք:

Ինչ վերաբերվում է մահացած 81-ամյա կնոջը, ապա Թեա Ախալաձեն բացատրել է, որ վարակը հաստատելուն պես պացիենտը հիվանդանոցից տեղափոխվել է առաջին համալսարանական կլինիկա, որտեղ ստացել է համապատասխան բուժում:

1tv.ge
| Print |