Լուրեր
Խաշուրիի գյուղը, որտեղ կորոնավիրուսի դեպք է հաստատվել՝ փակվել է
Խաշուրիի մունիցիպալիտետի գյուղ Խիդիսղուրին, որտեղ ապրիլի 12-ին, «Կովիդ 19»-ի դեպք է հաստատվել, ամբողջովին փակված է: Այնտեղ ելքն ու մուտքն արգելվում է անգամ տեղի բնակչության համար: 

Դեռ պարզ չէ ընտանիքի այլ անդամների թեստերի պատասխանը, սակայն նրանց արդեն տեղափոխել են կարանտինային գոտի: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, ինքնամեկուսացման խորհուրդ է տրվել նաև նրանց հարևան ընտանիքին, ովքեր վարակակիր մարդու հետ ամենօրյա շփում են ունեցել: 

Մինչ այժմ փակված է նաև այն խանութը, որտեղ հաճախ գնումների էր գնում հիվանդ կինը: 

Խաշուրի մունիցիպալիտետում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել է երեկ՝ ապրիլի 12-ին: Վարակված 36-ամյա կնոջը իր ընտանիքի անդամների հետ անմիջապես տեղափոխել են Թբիլիսի: 
| Print |