Լուրեր
Ախալցիխեից կորոնավիրուսը հաստատող 12 հետազոտություն է ուղարկվել
Ախալցիխեի նորաբաց կենտրոն, այսօր ևս երկու հիվանդ են տեղափոխել: Նրանց մոտ նկատվում էր բարձր ջերմություն, որի պատճառով, կասկածելի ախտանշանների հիման վրա հետազոտություններն ուղարկեցին Լուգարի լաբորատորիա: 

«Հիվանդների առողջական վիճակը կասկածելի էր, նկատվում էին կորոնավիրուսին բնորոշ տարբեր ախտանշաններ, դրա համար հարկ համարեցինք ուղարկել հետազոտությունները Թբիլիսի և համոզվել»,- ասում է Բեսիկ Բուրջալիանը: 

Կենտրոնի բացման օրից մինչ այսօ, Ախալցիխեից Թբիլիսի ուղարկել են 12 պացիենտի հետազոտություն: Բարեբախտաբար բոլոր 12 հետազոտության պատասխանները բացասական էին: 


| Print |
თეგები: Ախալցիխե / Կորոնավիրուս /