Լուրեր
Վրաստանում վաղվանից ամբողջովին արգելվում է ավտոմեքենաների տեղաշարժը
Ապրիլի 17-ից, ժամը 12:00-ից, արտակարգ դրության ժամկետով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է թեթև ավտոմեքենաներով տեղաշարժը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:

Չիքովանիի խոսքով, սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին:

«Ընդգծում եմ, որ սննդամթերքի խանութները, դեղատները և այլ օբյեկտները, որոնք մինչ այժմ աշխատում էին, կշարունակեն աշխատանքը, շարունակում են աշխատանքը նաև առաքման ծառայությունները»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:

Բացի այդ, վաղվանից, Վրաստանում պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը փակ տարածքում:

Չիքովանիի խոսքով, այս պահանջի պատասխանատվությունը կրող իրավաբանական անձինք են:

Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով:
| Print |