Լուրեր
Սամցխե-Ջավախքից կորոնավիրուսի 3 հետազոտություն ուղարկվել է լաբորատորիա
Երկու պացիենտ Բորջոմի նորաբաց կենտրոն տեղափոխել են երեկ, երեկոյան: Նրանցից երկուսի մոտ էլ գրանցվում է բարձր ջերմություն: 

Մի պացիենտ ընդունել են Բակուրիանի կարանտինային գոտուց: Բորջոմի բժշկական կենտրոնի տնօրեն՝ Իրակլի Դիասամիձեի խոսքով, հիվանդի մոտ հազ և ջերմություն է նկատվում:  

«Երկրորդ հիվանդին մեզ մոտ բերել են Բորջոմի գյուղից: Երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում է կայուն:  Արդեն հետազոտություններն ուղարկել ենք Լուգարի լաբորատորիա: Պատասխանները կլինեն վաղը, ապրիլի 19-ին»,- ասում է Իրակլի Դիասամիձեն: 

Արպիլի 17-ին, Լուգարի լաբորատորիա ուղարկված հետազոտության պատասխանին են սպասում նաև Ախալցիխեում: Տնօրեն՝ Ռեզո Կուճուխիձեի խոսքով, հիվանդի մոտ 3 օր շարունակ ջերմություն և հազ է նկատվում:

Տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Բորջոմում, ապրիլի 16-ին: 


| Print |