Լուրեր
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը 400-ից անցավ
Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 402-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է 95 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4782 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 503-ը:

Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
| Print |