Լուրեր
Գյուղ Ցեմում բնակելի տուն է վառվել
Բորջոմի մունիցիպալիտետի գյուղ Ցեմում բնակելի տուն է վառվել: Հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին դժվարությամբ է հաջողվել մարել կրակը: Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից  tv9news.ge-ին ասում են, որ դեպքի վայրում աշխատում էր 3 փրկարարական ջոկատ: 

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Բնակիչները ժամանակին հասցրել են լքել տան տարածքը: 

Ինչ վերաբերվում է վնասին - կպարզվի միայն նրանից հետո, երբ այրված տարածքն ու կենցաղային իրերը կգրանցեն: 

Հրդեհի առաջացման պատճառը կպարզվի հետաքննության արդյունքում: 


| Print |