Լուրեր
Կորոնավիրուսի պատճառով գործազուրկ քաղաքաիները 6 ամիս շարունակ կստանան 200 լարի

 

Վրաստանի կառավարությունը համաճարակի պատճառով գործազուրկ մնացած քաղաքացիներին, 6 ամիսների ընթացքում 1 200 լարիով կաջակցի:  Այս մասին Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիան հայտարարել է այսօր, Միջգերատեսչական համակարգող խորհրդում,  Հակաճգնաժամային տնտեսական խմբի նիստում ՝ ներկայացնելով հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը:

Վարչապետի խոսքով, կառավարությունից օգնություն կստանան այն մարդիկ, ովքեր  COVID-19-ի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը և պաշտոնապես գրանցված էին: Այս աջակցությունը վերաբերվում է շուրջ 350 000 քաղաքացիների: 

 

| Print |