Նոր կադրեր Մկոյանի և Պետրոսյանի միջև տեղի ունեցած կրակոցներից (տեսանյութ)
01.05.2020
Անցած գիշեր «Օբյեկտիվի» մեդիա միավորման եթերում «Նամդվիլի ամբեբի» (թարգմանաբար՝ «Իրական լուրեր») լրատվական ծրագրի եթերում, ցույց են տվել նոր կադրեր՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից: Նոր կադրերում երևում է, երբ՝ Մկոյանի եղբորորդին, որը մեղադրվում է խուլիգանության և զենք օգտագործելու մեջ, ատրճանակից կրակ է արձակում:
«Օբյեկտիվի» ալիքով ցուցադրված նոր կադրերը վերահսկողության տեսախցիկներով ֆիքսվել են մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, կադրերի ռակուրսից, կարելի է ենթադրել, որ վերահսկողության տեսախցիկների բոլոր կադրերը Հենզել Մկոյանի տան շուրջ են:
«Օբյեկտիվի» ռեպորտաժում ասվում է, որ Հենզել Մկոյանը, որը երևում է, թե ինչպես է նպատակաուղղված կրակ արձակում Պետրոսյանի ուղղությամբ, հարցաքննվել է միայն որպես վկա, և որ Մկոյանները նպաստում են, որ քննությունը կողմնակալ լինի, ինչպես նաև կան փաստերը կեղծելու ապացույցներ: Լրագրողը հավելում է, որ «մի ամբողջ կառավարություն ուղղահայաց ներգրավված է այս գործում»:
Ռեպորտաժում ասվում է՝ զենքը, որը տեսանելի է կադրերում, Հենզել Մկոյանի եղբորորդու՝ Արմեն Մկոյանի ձեռքին է (կադրերում զենքը փոխանցում է երրորդ անձը), գործի դա չկա, իսկ այն զենքը, որն իրականում չի օգտագործվել միջադեպի ընթացքում, դա հրազեն չէ, և, ըստ փորձաքննության, այն փչացած է, և ֆիզիկապես հնարավոր չէ դրանից կրակել:
Ռեպորտաժում նաև հաղորդվում է, որ գործում շրջանառվում է 4 զենք, սակայն հանցագործության վայրում հայտնաբերված որոշ փամփուշտներ չեն համապատասխանում այս 4 զենքերից որևէ մեկին: «Նամդվիլի Ամբեբին» դիմել է նաև Պետրոսյանի փաստաբան Դավիթ Ձնելաձեին, ով պնդում է, որ «Opel» մակնիշի մեքենայի բեռնախցիկից հանված փամփուշտը (միջադեպի ընթացքում, ըստ երևույթին, անցնում էր), արձակվել է հենց այն վայրից, որտեղից կրակ է արձակել Արմեն Մկոյանը:
Ռեպորտաժի վերջում եզրակացվում է, որ եթե դատավարությունը երկարաձգվի, Սամվել Պետրոսյանը չի կարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին «Հայրենասերների դաշինքի» կողմից, և այդպիսով Մկոյանն ավելի մեծ շանս կունենա՝ պատգամավորի կարգավիճակը պահպանելու:
Նշենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ Ախալցիխեի դատարանը որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը:
Դրանից հետո, ինչպես Պետրոսյանը, այնպես էլ Մկոյանը դժգոհություն են հայտնել քննության ընթացքի վերաբերյալ:
Պետրոսյանի կողմը պնդում է, որ Մկոյանը չպետք է գործի մեջ ներգրավվի որպես վկա, այլ որպես կողմ, քանի որ կրակել է Պետրոսյանի վրա: Նմանատիպ հայտարարություն է արվել՝ ինչպես «Միասնական ազգային շարժում», այնպես էլ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունները:
Իր հերթին, Հենզել Մկոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Պետրոսյանին չեն դատում նրա համար, ինչը իրականում նա կատարել է, և որ նրան պետք է դատապարտեն «սպանության փորձի» համար: Մկոյանին սատարել է նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն՝ ասելով, որ Մկոյանը պաշտպանել է իրեն և որևէ հիմք չկա նրան պատասխանատվության ենթարկելու:
Արդյունքում՝ խուլիգանության և զենքի օգտագործման գործով դատավարությունը շարունակվում է, մինչև հիմա անցկացվել է միայն խափանման միջոց ընտրելու դատական նիստը:
Մինչդեռ, Ախալքալաքում մեղադրյալներին աջակցելու համար ստորագրահավաք է ընթանում: