Լուրեր
Երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսից մահացած մոր դիակի մոտ
ԱՄՆ Վիրջինիա նահանգում երեխան շուրջ 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի հետ:

Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով WGXA կայքին:

Դատաքննիչ Ռիչարդ Հոուքի (Richard Hawk) խոսքով՝ 42-ամյա բժշկուհու մարմինը գտել են նրա տանը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով: Նշվում է, որ մահը վրա է հասել կնոջ մարմնի հայտնաբերումից 12-16 ժամ առաջ: Այդ ողջ ընթացքում նրա երեխան գտնվել է իր մահացած մոր կողքին:

Նշենք, որ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 414 հազար դեպք:

Հատկանշական է, որ Թաիլանդում մահացել է դատաբժշկական փորձագետը, որը կարող էր կորոնավիրուսով վարակվել դիահերձման ժամանակ, հայտնում է Fox News- ը:

Journal of Forensic and Legal Medicine ամսագրում տպագրված հոդվածը վերլուծում է մարտի 20-ի տվյալները, երբ Թաիլանդում հիվանդության դեպքերը քիչ էին, և դրանք բոլորը «ներմուծվում էին»:

Միևնույն ժամանակ, երկրում կային երկու հիվանդ բուժաշխատողներ, որոնք կապ չեն ունեցել վարակվածների հետ:

«Որքանով մեզ է հայտնի, սա դատաբժշկական համակարգի շրջանում Covid-2019-ով վարակվելու եւ մահանալու առաջին դեպքն է», – ասվում է հոդվածում:

Շեշտվում է, որ դիահերձման ընթացակարգերը կարող են վտանգավոր լինել աշխատակիցների համար, այս առումով հեղինակները խորհուրդ են տալիս օգտագործել նույն պաշտպանական սարքավորումները և անվտանգության միջոցները, որոնք օգտագործվում են ողջ հիվանդների հետ գործ ունենալիս:
| Print |