Լուրեր
Հայաստանում վաղվանից կբացվի խանութների մի մասը - ինչ է սպասվում Վրաստանում
Հայաստանում վաղվանից կբացվի խանութների, ռեստորանների և սրճարանների մի մասը:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող սահմանափակումները թեթևացնելու հրամանն արձակել է երկրի վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2386 դեպք, մահացել է 35 մարդ:

Վերջին մի քանի օրում Հայաստանում վարակի տարածման ամենօրյա ցուցանիշը եղել է 100-ից ավելի:

Այս պահի դրությամբ, Հայաստանում փակ են առևտրի կենտրոնները, դպրոցները և համալսարանները:

Դեռևս չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը:

Ինչ վերաբերվում է Վրաստանին, վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն:

Նրա խոսքով, երբ բացվում են որոշ աշխատատեղեր, սա չի նշանակում, որ պետք է աշխատել այնպես ինչպես մինչ համաճարակը:

Վրաստանում մայիսի 25-ից, աստիճանաբար կբացվեն մանրածախ և մեծածախ խանութները, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից, բոլոր տեսակի բաց շուկաները, կվերսկսվի հրատարակչական գործունեությունը:

Առաջին փուլ — ապրիլի 27-ից
  • Թեթև մարդատարներով տեղաշարժ,
  • Տաքսիների երթևեկություն,
  • Առցանց առևտուր,
  • Առաքման ծառայություն, ցանկացած ապրանքի,
  • Բաց տեսակի ագրարային շուկաների գործողություն:

Երկրորդ Փուլ — ապրիլի 27-ից 2 շաբաթ հետո
  • Շինարարական աշխատանքներ
  • Շինարարական վերահսկողության հետ կապված աշխատանքներ
  • Շինարարական պարագաների արտադրություն,
  • Ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոններ,
  • Համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգում,
  • Հանգստի գոտիների շահագործում:
Երրորդ փուլ — 2 շաբաթ հետո
Մանրածախ և մեծածախ խանութներ, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից,
Բոլոր տեսակի բաց շուկաները,
Բոլոր տեսակի արտադրություն,
Հրատարակչական գործունեություն:

Չորրորդ փուլ — 2 շաբաթ հետո
  • Առևտրային մոլերը,
  • Բաց տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)
  • Բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունները,
  • Գեղեցկության սրահներ:
  • Հինգերորդ փուլ — 2 շաբաթ հետո
  • Փակ տեսակի շուկաներ,
  • Բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)
Վեցերորդ փուլ — 2 շաբաթ հետո

  • Ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործունեություն
  • Ազարտային և այլ խաղային ձեռնարկություններ,
  • Հյուրանոցներ,
  • Կրթական գործունեություն,
  • Բոլոր այլ գործողություններ՝ ոչ հեռավար ռեժիմով:
| Print |