Լուրեր
Վրաստանը սովի կմատնվի. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին զգուշացրել է, որ վրաց ժողովուրդը սովի կմատնվի, եթե Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատանան: Այս մասին նա ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ Ուկրաինան է ավելի շատ պետք Վրաստանին, և ոչ թե հակառակը: Ըստ քաղաքական գործչի՝ այն ամենը, ինչ մարդիկ գնում են վրացական խանութներում, «օրինակ՝ հացահատիկային ապրանքները, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներկրվում են Ուկրաինայից»:

«Ուկրաինան կարևոր շուկա է նաև մեր ապրանքների համար: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետալի կլինի, վաղը Վրաստանում մարդիկ կմահանան սովից»,- ասել է Սաակաշվիլին:

Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին նշանակեց Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ: Դրանից հետո Վրաստանը Կիևից հետ կանչեց իր դեսպանին:
| Print |