Լուրեր
Արտակարգ դրությունն ու պարետային ժամը վերացվում է

 

Կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը,- այս մասին Վարստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

«Իհարկե, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս գլոբալ համավարակի հետ կապված մարտահրավերներն ավելի են ծանրանում, սակայն միևնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մեր պարտականությունն է դանդաղ և ռացիոնալ վերադարձնել երկիրը իր բնականոն կյանքին: Ցավոք այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի հետկովիդական ժամանակաշրջանը, ինչն էլ ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը մեր քաղաքացիների առջև:

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ բնականոն կյանքին վերադառնալ չափազանց կարևոր է առօրյա կյանքում: Հետևաբար, կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը»
,- ասել է Վարչապետը:

Վրաստանում արտակարգ դրության և պարետային ժամի գործողության ժամկետը նշված է մայիսի 22-ը ներառյալ:

 

| Print |