Լուրեր
Ախալցիխեում թափառող շները 9 երեխա են կծել (Տեսանյութ)
Քաղաք Ախալցիխեում, 9 ապրիլի և հարակից փողոցի տարածքում, թափառող շները 24 ժամի ընթացքում 9 երեխայի վրա են հարձակվել: Նրանք բոլորը անչափահասներ են, ամենափոքրը՝ 2 տարեկան:

Թեոնա Ղոնղաձեն ասում է, որ երեկոյան երեխայի հետ դուրս էր եկել քայլելու: Երեխան սկսել է վազել, ինչի ընթացքում շունը հասել է նրա աջ ոտքին և 4 տեղ կծել:

«Հենց կարողացա երեխային պոկել նրա բերանից, փորձեցի փախնել նրա մոտից, շունը շարունակում էր հետևել մեզ, հետո ոչինչ չեմ հիշում»,- ասում է Թեոնա Ղոնղաձեն: 

«Այսօր ունեցանք  նման 15 դեպք, երեխաներին արդեն ստուգել ենք, նրանց վիճակը բավարար է»,- 9-րդ ալիքին ասում է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկը: 

Ըստ նրա, անցած տարվա համեմատ, շներից տուժած մարդկանց թվաքանակի վիճակագրությունն աճել է: 

Անտուն շներից մեկին համապատասխան գործակալությունը արդեն տեղափոխել է փակ տարածք:


| Print |