Լուրեր
Ախալցիխեում ավտովթարի հետևանքով ոստիկանը մահացել է

 

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում, գյուղ Ծնիսի հարակից տարածքում: Բարձր արագությանբ երթևեկող մեքենան բախվել է բորդյուրին: Պատահարի հետևանքով մահացել է երիտասարդ տղամարդը: Նա Ներքին Գործերի Նախարարության աշխատակիցն էր և մեքենայում եղել է մենակ: 

Ա.Բ.-ն ապրում էր Ախալցիխեի գյուղ Մուգարեթում: 

«Հավանաբար գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: Բարձր արագությանբ էր երթևեկում և բախվել է: Իր սեփական ավտոմեքենայով էր: Ամուսնացած էր, երեխա ուներ...»,- ասում են Մուգարեթում: 

Ներքին Գործերի Նախարարությունում հայտարարում են, որ տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որի նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:
| Print |