Ախալքալաքում մահացած 35-ամյա կնոջ հարազատները սպասում են հետաքննության պատասխանին (Տեսանյութ)
02.06.2020
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո (Կոկիա) գյուղում 35-ամյա կնոջը իր տանը մահացած են գտել: Հունիսի մեկին, ուշ գիշերը, Է.Տ.-ի դիակը ամուսինը հայտնաբերել է լոգարանում: Ամուսինն ասում է, որ կինը ինքնասպան է եղել:
Իրավապահ մարմինները ամուսնուն և մահացածի հարազատներին դեպքից փոքր ուշ հարցաքննել են:
Երիտասարդ կնոջ հարազատները կասկածում են հետաքննության նախնական պատասխանի ճշգրտության վրա, որի համաձայն, կինը ինքնասպան էր եղել:
Է.Տ.-ն եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ, նա երկու երեխայի մայր էր:
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Կոկիո գյուղում 35-ամյա կնոջ մահվան առնչությամբ, հետաքննություն է սկսվել ենթադրյալ ինքնասպանության փաստի առթիվ, համաձայն Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածի: Մահվան ճշգրիտ պատճառները պարզվում են: