«Շփվել է ուրիշ գյուղացիների հետ» ,- Ղաուրմա գյուղի բնակիչները վարակվածի մասին (Տեսանյութ)
06.06.2020
44-ամյա Նինոծմինդացի տղամարդու մոտ, ում կարանտինային գոտուց դուրս էին գրել, իսկ երկու օր հետո կրկին տեղափոխել կարանտին, հաստատվել է կորոնավիրուս: Նա գտնվում է Գորիի հոսպիտալում, իսկ նրա ընտանիքի 4 անդամները կարանտինային գոտում են: Գյուղի բնակչությունն ինքնամեկուսացված է:
Համագյուղացիները պատմում են, որ կարանտինից դուրս գալուս հետո տղամարդը մասնակցել է երկու հուղարկավորման արարողության, շփվել է նաև ուրիշ գյուղացիների հետ: