Լուրեր
Ընդունելության քննություններ 2020. Երբ, ինչպես և ուր
Վրաստանում միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն՝ օգոստոսի 4-ին: Այս մասին ասվում է Կրթության նախարարության հայտարարությունում:

Քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին կառաջարկի դիմակներ, կամ նրանք ինքները պետք է ունենան իրենց հետ: Քննական սենյակներում սեղանները կողքից հեռու կլինեն 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով: Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կանցնեն թերմոսքրինինգ:

Քննությանը մասնակցելու համար Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի կողմից սահմանվել են պարտադիր կանոններ, որոնք են՝

  1. Առավելագույնը պահպանել սոցիալական հեռավորություն
  2. Մշտական կրել դիմակ, ինչպես քննությանը գրանցման ժամանակ, այնպես էլ քննությունների ընթացքում
  3. Ցուցումների դեպքում ձեռքերը պետք է մշակել տեղում դրված ախտահանիչ լուծույթով
  4. Դիմորդը պետք է իր մոտ ունենա անձը հաստատող փաստաթուղթ և քննական թերթիկ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ բժշկական դիմակ, ջուր և սև գույնի գրիչ:
Քննական կենտրոնների յուրաքանչյուր հատվածում չի թույլատրվի 10-ից ավել դիմորդի մուտքը:

Նախորդ տարիների նման, քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում. Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո քաղաքներում: Aliq.ge
| Print |