Շտապ օգնության մեքենան ավտովթարի է ենթարկվել (Տեսանյութ)
14.06.2020
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում, Կոստավայի փողոցում: Բժշկական անձնակազմը հիվանդին Սազելի գյուղից տեղափոխում էր Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, երբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվում է դեռ շտապ օգնության մեքենային և հետո ծառին:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 16-00-ի սահմաններում: Վնասված բժշկին և Սազելից տեղափոխած հիվանդին բժշկական հաստատություն տեղափոխել է շտապ օգնության մյուս ծառայողական մեքենան:
«Սիրենաները միացված էր, վերևից մեքենան դուրս եկավ ճանապարհ, ամեն ինչ հանկարծակի տեղի ունեցավ: Տուժած պացիենտին երկրորդ մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց»,- ասում է շտապ օգնության վարորդը՝ Դավիթ Ծիքարիշվիլին: Երկու վնասվածներին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեի խոսքով, պացիենտներին հետազոտում են:
Դեպքի վայրում մոբիլիզացված են շտապ օգնության և ոստիկանության աշխատակիցները: Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում: