Լուրեր
Ախալցիխեում վարորդին ծեծել են

 

Քաղաք Ախալցիխեում, ոստիկանական բաժանմունքի հարակից տարածքում, միջին տարիքի տղամարդուն ծեծի են ենթարկել: 

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, երեկոյան, տուժածի տան մոտ: Ըստ ականատեսների՝ Գ.Ց.-ին տան մոտ մի քանի տղամարդ էր սպասում: 

«Ինչպես երևում է, գիտեին, թե երբ է տուն գալու: «Մարշրուտկայից» իջնելուն պես հարձակվեցին ու սկսեցին ծեծել: Սարսափելի ծեծի են ենթարկել, ամենուրեք արյուն էր: Տղամարդու դեմքը չէր երևում»,- ասում են դեպքի վայրում: 

Միջադեպի վայր ներկայացել են նաև ոստիկանության և շտապ օգնության աշխատակազմը: Տղամարդուն տեղափոխել են Ախալցիխեի կլինիկա «Իմեդի»: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

«Հսկողության տակ է մնում: Բավականին լուրջ տրավմա է ստացել, նկատվում է նաև ուղեղի ցնցում:»,- ասում է Մզիա Կակոշվիլին: 

Դեպքի առնչումով հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի «Բ» ենթակետով, ինչը ենթադրում է խմբային բռնություն: 


 

| Print |