Լուրեր
«Էվեքսի» աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
«Էվեքսի» կլինիկայի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը հաստատում է «Էվեքսիի» շրջանային համակարգողը:

Տատո Թոդուայի խոսքով, վարակակիր աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձինք արդեն նույնականացված են և տեղափոխվել են կարանտինային տարածքներ:

«Հաստատում եմ, որ հետազոտության ժամանակ մեր աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նշված աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձինք արդեն նույնականացված են և տեղափոխվել են կարանտինային տարածքներ: Նրանք թեստավորվել են և կորոնավիրուս չի ախտորոշվել, սակայն ամեն դեպքում երկու շաբաթ կմնան կարանտինային տարածքում»,- հայտարարել է Տատո Թոդուան և հավելել, որ այս պահի դրությամբ կարանտինում գտնվում է 17 մարդ:

Բացի այդ, Թոդուայի խոսքով, վարակակիրը 50 տարեկան է և նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել օգոստոսի 15-ին:
| Print |
თეგები: TV9NEWS.GE / Էվեքս / Կորոնավիրուս /