Լուրեր
Ախալքալաքի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ավտովթար
Ախալքալաքի կենտրոնական ճանապարհահատվածում տեղի է ունեցել ավտովթար: Նախնական տեղեկության համաձայն, վարորդը չի կարողացել կառավարել մեքենայի ղեկը, որի արդյունքում մեքենան բախվել է բենզալցակայանի վահանակին: 

Վթարը տեղի է ունեցել Աղմաշենեբելի փողոցում գտնվող “Chevroni” բենզալցակայանի մոտ: 

Պատահարի հետևանքով տուժել է մեկ մարդ, նրան տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց: 

Դեպքը գրանցվել է Սեպտեմբերի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում: 

Տեղեկությունը տարածում է Jnews.ge լրատվական կայքը, թարգմանությունը՝ «9-րդ ալիք»
| Print |