Լուրեր
Սամցխե-Ջավախքում ընտանիքին սպառնալու մեղադրանքով ձերբակալել են դպրոցի տնօրենին(Տեսանյութ)
Տարածաշրջանում, մունիցիպալիտետներից մեկում, հանրային դպրոցի տնօրենին ձերբակալել են: Հետաքննությունը նրան մեղադրում է ընտանիքի անդամներին սպառնալու մեջ: 

Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 23-ին: Հարևաններն ասում են, որ սկզբում տանից բարձր ձայներ էր լսվում, փոքր ուշ տան մոտ հայտնվեց իրավապահների անձնակազմը: 

ՆԳՆ-ի տվյալների համաձայն, մեղադրյալը կնոջը՝ 1975 թ. ծնված Օ.Կ.-ին և անչափահաս դստերը՝ 2003 թ. ծնված Մ.Կ.-ին անցյալում տեղի ունեցած հակամարտության շուրջ ծագած վեճի ընթացքում բանավոր վիրավորանք է հասցրել և սպառնացել վնասել առողջությանը:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «դ» ենթակետերով: 

Հանցանքը նախատեսում է 3 տարի ազատազրկում: 

Միջադեպի մասին աշխատակիցները տեղեկացել են այսօր, սեպտեմբերի 24-ին, երբ տնօրենը դպրոց չի ներկայացել: 

Դատավորը չի քննարկել խափանման միջոցը: Ախալցխայի շրջանային դատարանում դեռ ոչ մի նիստ չի նշանակվել:
| Print |
თეგები: Բռնություն / տնօրեն /