Լուրեր
Սամցխե-Ջավախքում երկու դպրոց անցավ հեռավար ռեժիմի
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղերի՝ Ճեճլայի և Զանավի հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար կարգով: Որոշումն ընդունել են հաստատությունների ղեկավարները, հաշվի առնելով առողջապահության նախարարության հանձնարարությունները: Պատճառը կորոնավիրուսի նոր դեպքերն են: Ճեճլայում կորոնավիրուս հաստատվել է երկու աշակերտի մոտ, իսկ Զանավում՝ ուսուցչի և պահակի մոտ: Նրանց վարակման աղբյուրը հայտնի է: Նրանք շփում են ունեցել վարակակիր համագյուղացու հետ: 

Վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել: COVID-19 վարակվել է գյուղ Արալում ապրող կինը, ում ամուսինը ուսուցիչ է: 

Սեպտեմբերի 30-ի տվյալների համաձայն, տարածաշրջանում կորոնավիրուսի 26 դեպք է գրանցվել: Այստեղից մեկը՝ Նինոծմինդայի գյուղ՝ Մեծ Արագյալն է: 
  • 12 Ճեճլա
  • 5 Մեծ Զանավ
  • 2 ՈՒդե
  • 2 Ղորթուբանի
  • 1 Գոմարո
  • 1 Արալի
  • 1 Կեխովանի
| Print |