Լուրեր
Ջավախքահայության հերթական օգնությունը Արցախի հայությանը. Դրամահավաքը շարունակվում է
Ջավախքի հայ երիտասարդությունը շարունակում է օգնության ձեռք մեկնել Արցախի Հանրապետությունում գտնվող հայրենակիցներին:

Այսօր, Ջավաքխահայութան կողմից նախաձեռնվել է համաջավախքյան դրամահավաք, ի աջակցություն արցախահայությանը:

Միջոցառման գլխավոր նպատակն է, հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախում գտնվող հայությանը:

Նախաձեռնողները պատրաստակամություն են հայտնում, տեղական հաշվեհամարներին եւ առձեռն հավաքած գումարը փոխանցել Հայաստան Համահայկական հիմնադրամի Արցախին աջակցելու համար բացված հաշվեհամարին։

«Մենք՝ Ջավախքահայության երիտասարդներս, սրտացավ լինելով Արցախում տեղի ունեցածի կապակցությամբ, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր հայրենակիցներին և ի օժանդակություն, որոշել ենք կազմակերպել դրամահավաք, ցանկանում ենք օգնել ոչ միայն գումարով այլև առաջին անհրաժեշտության պարագաներով»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է դրամահավաքի մասնակից՝ Սեթ Մուրադյանը:

Ջավախքի կամավոր երիտասարդները, Ջավախքահայության օգնությամբ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են պատրաստում Արցախ ուղարկելու համար:

Սա Ջավախքի երիտասարդության կողմից օգնության առաջին քայլը չէ: Երիտասարդները առաջնային երկու պայմանավորվածություն էին ձեռք բերել, առաջինը՝ կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին:

Հիշեցնենք, Սեպտեմբերի 27-ին, ուշ երեկոյան, երկարատև բանակցությունների արդյունքում, ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել:
Հարկ է նշել, որ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, միահամուռ ուժերով պայքարում է Սամցխե-Ջավախքի ամբողջ հայությունը:
| Print |