Լուրեր
Սամցխե-Ջավախքի շտապ օգնության պետը մահացել է Covid19-ից
Նոյեմբերի 18-ին, լուսաբացին, Սամցխե-Ջավախքի շտապ օգնության պետը մահացել է: Թամազ Կաճկաճիշվիլիի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր 3 շաբաթ առաջ: Այս ժամանակաշրջանում նա բուժվում էր Թբիլիսիում, համալսարանական հիվանդանոցում: 

«Երեկ ուշ գիշերը առողջական վիճակը բարդացել է և ցավոք, մահացել է»,- ասւոմ են արտակարգ իրավիճակների կենտրոնի մամլո ծառայությունից: 

Թամազ Կաճկաճիշվիլին հաստատությունում աշխատում էր 2014 թվականից: 

Սամցեխ-Ջավախքում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 13-ի:

| Print |