Լուրեր
3 824 նոր դեպք, 33 մահ. Վրաստանում իրավիճակը շարունակում է մնալ ծանր
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ:

Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 927:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 3 824 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 851 պացիենտ:
| Print |