Լուրեր
Ախալցիխեում տեղի է ունեցել ավտովթար
Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում տեղի ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել «Volkswagen» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները: 

Անգիտակից վիճակում է եղել կանանցից մեկը: Շտապ օգնություն արդեն զանգահարել են, բայց մինչ այժմ անձնակազմը չի ներկայացել դեպքի վայր: 

Ըստ ականատեսների, սև «Volkswagen» մակնիշի ավոտմեքենան փոխում էր ճանապարհը, երբ սպիտակ «Ֆորդը» բախվել է նրան: 

«Փորձեցի կանգնեցնել մեքենան, բայց արդեն ուշ էր»,- ասում է  վարորդը: 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:

| Print |