Լուրեր
Արմատներով Ջավախքցի ևս մեկ կամավորական, ով զոհվեց հերոսաբար
Ջավախքի համացանցային պորտալը տվյալներ է հավաքում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զոհված, ծագումով ջավախքցի զինվորների մասին: Ամեն օր այս ցուցակը լրացվում է ջավախքցի երիտասարդների նոր անուններով, ում ընտանիքները տարբեր պատճառներով հեռացել են հայրենի Ջավախքից: Վերջին թարմացման համաձայն, որն արվել է, նրանում արդեն կա 40 մարդ:
«9-րդ ալիքի հետ կապնվում են զոհված հերոսների հարազատները, ինչի շնորհիվ մեզ հաջողվում է տեղեկություն հավաքել հերոսների մասին:
Արմատներով Ջավախքից ևս մեկ պատերազմի զոհ է Գեվորգ Բերակչյանը:

Գեվորգը ծնվել է 1982 թվականին, Ախլալքալաքի Լոմատուրցխ գյուղում: Եղել է ընտանիքի միակ որդին:

Ջավախքից հեռացել է 1987 թվականին և կյանքն ու գործունեությունը շարունակել Երևանում: Ունի երկու որդի՝ Մոնթեն և Բաբկենը:

Կամավորականը Նոյեմբերի 2-ին, «ՀԱԲ» ջոկատի հետ գնացել է Լեռնային Ղարաբաղ:

Նոյեմբերի 11-ին,  38 տարեկան հասակում, հերոսաբար նահատակվել է
հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
| Print |