Ախալցիխեում և Ախալքալաքում երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ է ախտորոշվել
Ախալցիխեում 7-ամյա երեխայի մոտ հաստատվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Երեխայի մոտ խնդիրներ առաջացել են կորոնավիրուսից ապաքինվելուց հետո: Երեխային տեղափոխել են Թբիլիսի, Իաշվիլիի անվան կլինիկա, որտեղ նույն բողոքով դեռահաս են տեղափոխել նաև Ախալքալաքից:
Ըստ կլինիկայի ղեկավարի՝ 7-ամյա երեխայի առողջական վիճակը փոքր ինչ լավ է և նա բուժման կուրսը կշարունակի տանից, սակայն համեմատաբար ծանր վիճակում է 10 տարեկան երեխան, ում մոտ նկատվում է բարձր ջերմություն:
«Երկու երեխայի դեպքում էլ ընթանում է բուժման կուրս, երկրորդ երեխայի առողջական վիճակը առաջինի համեմատ ծանր է»,- բացատրում է Իվանե Չխաիձեն:
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում հաղորդվել է հարյուրավոր երեխաների մոտ ծանր ընթացքով մի հիվանդության մասին, որը կապված է COVID-19 վարակի հետ:
Հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն»: