Լուրեր
Ախալքալաքում բողոքի ցույց կանցկացվի. «Ճանապարհ դեպի խոպան»
Հունվարի 31-ին, Ախալքալաքի կենտրոնում բողոքի ցույց կանցկացվի: Բնակչության պահանջն է, մնացած երկրների նման, բացվի նաև Վրաստան-Ռուսաստան սահմանը: Տեղացիների հետ մեկտեղ, ցույցին կմիանան նաև Նինոծմինդայի բնակիչները:

«Սահմաններն ամենուրեք բաց են, բացի Վրաստանից: Միգուցե այս հավաքով որևէ արդյունքի հասնենք և Ռուսաստանի հետ սահմանը բացեն»,- հայտարարում է տեղացի՝ Սամվել Մնոյանը:

Ջավախքում տեղացիների հիմնական եկամուտի աղբյուրը հարևան երկրում արտագնա աշխատանքներից ստացած գումարն է: Փակ սահմանների պատճառով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց աշխատանքի և եկամուտի:

«Մեր հիմնական եկամուտը Ռուսաստանից ստացած գումարն էր, եթե չբացեն սահմանը, ի՞նչ ենք անելու»,- ասում է Սերյոժա Մալխասյանը:

Վրաստանը հարևան երկրների հետ սահմանը փակել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նկարն արխիվից
| Print |