Լուրեր
Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել սպանություն
Մեկ զոհ, մեկ վիրավոր - այսպես ավարտվեց վեճը, որը տեղի է ունեցել Սամցխե-Ջավախքում՝ Աբասթումանիում: Ըստ տեղացիների, երկու շինարարական ընկերությունների ներկայացուցիչների միջեւ առճակատում է տեղի ունեցել, որիընթացքում որսորդական հրացանի փամփուշտից մեկ մարդ սպանվել, իսկ մեկը վիրավորվել է:

Վիրավորը տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ըստ կլինիկական մենեջեր՝  Ռեվազ Կուճուխիձեի, հիվանդի վիճակը միջին ծանրության է: Տղամարդը վիրավորվել է հրազենով:

Ձերբակալել են թե ոչ մեղադրյալին - այս մասին ՆԳՆ-ից սպասում ենք տեղեկության:
| Print |