Լուրեր
Ծարավ էինք, հոգնած.. Ինչ են պատմում Սամցխե-Ջավախքում կորած երիտասարդները
Յոթ երիտասարդներին, ում փնտրում էին Աբասթումանիի անտառում, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, հարցաքննման: Փրկարարները նրանց գտել են Սաիրմեի տարածքում: Երիտասարդները պատմում են, որ հունիսի չորսին, ուժգին մառախուղի պատճառով, տեսանելիությունը շատ ցածր էր, այդ իսկ պատճառով նրանք կորցրել են հետդարձի ճանապարհը:

Փրկարարները երիտասարդների անցած ճանապարհը հայտնաբերեցին հունիսի վեցին: Ուսանողները անտառ էին ուղևորվել հունիսի երկուսին, իսկ տուն պետք է վերադառնային հունիսի 4-ին: Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ կապնվել էին հունիսի երեքին, երեկոյան:

| Print |