Լուրեր
Սամցխե-Ջավախքում՝ տղամարդուն բակում գտել են մահացած
Ասպինձայի գյուղ Նիջգորիում 60-ամյա տղամարդուն գտել են բակում, մահացած: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, ժամը 22:00-ի սահմաններում: Տղամարդը տուն չէր գնացել, ուստի ընտանիքը սկսել էր որոնել նրան: Կինը ամուսնուն՝ Վ.Գ.-ին գտել է բակում, մահացած:

Երեկ ուշ երեկոյան տղամարդուն տեղափոխել են Ախալցիխեի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՝ պարզելու մահվան պատճառը: Ինչպես բացատրում է Սամցխե-Ջավախքի բյուրոյի փորձագետ՝  Դավիթ Մերաբիշվիլին, մահվան պատճառը հավանաբար հիվանդությունն է:

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով:
| Print |