Լուրեր
Մեկ օրում չորս մահ Սամցխե-Ջավախքում

 

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածերի թիվը հասել է 79-ի: Մեկ օրվա ընթացքում Բորջոմում մահացել է երեք անձ՝ 89 -ամյա կինը, 86 և 70 տարեկան տղամարդիկ ապրում էին Բորջոմիի մունիցիպալիտետում:

Վերջին մեկ օրում տարածաշրջանում վարակվել է 90 քաղաքացի, այստեղից 15-ը Ադիգենում, 4՝ Ասպինձայում, 17՝ Ախալցիխեում, 9՝ Ախալքալաքում, 43՝ Բորջոմում և 2 անձ Նինոծմինդայում: Ընդհանուր վարակվածների թիվը՝ 8 633:

Կովիդ կլինիկայում բուժվում է 160 պացիենտ: 

Այսօր, մահվան դեպք է գրանցվել նաև Ախալցիխեում

| Print |